Ադրբեջանը հրաժարվել է քննարկել սեփական բանաձեւի նախագիծը 1 դեկտեմբերի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն ետ է կանչել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» սեփական բանաձեւի նախագիծը, որը ներկայացվել եւ ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2008թ. մարտի 14-ի նիստում: Այն ժամանակ ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը ձեռնպահ մնաց քվերակությունից, իսկ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները` ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, դեմ քվեարկեցին: Փաստաթղթի քննարկումը նշանակված էր դեկտեմբերի 3-ին: ՄԱԿ-ի մամլո ծառայությունը նշել է, որ բանաձեւի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով եւ հաստատել է, որ հետաձգման նախաձեռնողը Ադրբեջանն է: Պատճառն անհայտ է: Տեղափոխվել է նաեւ «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւի նախագծի քննարկումը: Մեկնաբանելով իրավիճակը` ՄԱԿ-ի փորձագետներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ Ադրբեջանի նախաձեռնությունն ի սկզբանե անհաջող էր: «Բանը նրանում է, որ Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում եւ կան որոշակի պայմանավորվածություններ: Ուստի, նման բանաձեւը միայն շփոթում է խաղաքարտերը: Այ եթե Վրաստանը բանաձեւ առաջարկեր իր երկրի վերաբերյալ, նման փաստաթուղթն անվերապահորեն կընդունվեր, քանի որ դեմ կլիներ միայն ՌԴ-ն»,-ասել է փորձագետը: «Պաշտոնական Բաքուն չի մեկնաբանում փաստաթղթի հետագա քննարկումից հրաժարվելու պատճառները: ԱԳՆ մամլո ծառայությունում ոչ մի բան չկարողացան ասել այս կապակցությամբ: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձվ, որ որոշումը կայացվել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի վերջերս Նյու Յորք կատարծ այցից հետո: (Ժամանակին պաշտոնական Բաքուն ներկայացնում էր վերոնշյալ բանաձեւն որպես խոշոր դիվանագիտական հաղթանակ Ադրբեջանի արդար պայքարում)»,-հաղորդում է «Թուրան» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |