Հայ խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ նիստերին 2 դեկտեմբերի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանքտ Պետերբուրգ` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 33-րդ ընդլայնված նիստին եւ Տավրիկյան պալատի 220-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԺ խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը: «Հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորում է գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ընդգրկվել են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Էռնեստ Սողոմոնյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների աշխատանքին»,-ասել է Պետրոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |