«Այբ» հիմնադրամը մտադիր է «դպրոցական ավան» կառուցել Երեւանում 2 դեկտեմբերի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում քննարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի խոշորագույն նախագծի` «Այբ» կրթական հանգույցի նախագիծը: Քննարկումն անցել է ճարտարապետների մասնակցությամբ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել Երեւանում առաջին դպրոցական ավանը իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, եկեղեցի, մեդիա-արվեստների կենտրոն, մարզահամալիր, արհեստանոցներ, հանրակացարաններ եւ այգիներ: «Հիմնադրամի նպատակն է ստեղծել մի դպրոց, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին, ստեծել հանրության փոքր մոդել, որը գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, կամ, այսպես կոչված, ուսանող հասարակություն»,-ասել է հիմնադրամի հովանավորների խորհրդի նախագահ, աբեղա Մեսրոբ Արամյանը: Ըստ նրա, հանգույցը 6,5 հա ընդհանուր տարածք կունենա եւ կգտնվի Թբիլիսյան խճուղու մերձակայքում: Դպրոցում կսովորի 800 աշակերտ, այն կունենա եռաստիճան համակարգ` տարրական դպրոց, միջին եւ ավագ դպրոց: «Հայաստանի կառավարությունը խոստացել է հատկացնել այդ տարածքն անհատույց, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»,-ասել է Մեսրոբ Արամյանը: Ճգնաժամը ստիպեց կիրառել նախագծի իրագործման փուլային տարբերակը` առաջին հերթին երկու տարում կկառուցվի ավագ դպրոցը, իսկ տարրականն ու միջին դպրոցը ավելի ուշ կկառուցվեն: «Նախագծի արժեքը 47 մլն դոլար է: 10 տոկոսը խոստացել է հատկացնել ՀՀ կառավարությունը, մնացած միջոցները պետք է հավաքվեն նվիրատվությունների տեսքով»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: «Այբ» կրթական հիմնադրամի «ապագայի դպրոցի» ստեղծման նախագիծը ստացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |