Թուրքիան ոչ մի դեպքում չի զոհաբերի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ 2 դեկտեմբերի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ մի դեպքում չի զոհաբերի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:«Չնայած Իրանի եւ Սիրիայի հետ հարաբերություններ կարգավորելու Անկարայի ջանքերին, չեմ կարծում, որ թուրքական ղեկավարությունը կդիմի քայլի, որը կվնասի իր հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ եւ հարցականի տակ կդնի Թուրքիայի անդամակցության հարցը Դաշինքում», - ասել է թուրքագետը: Նրա խոսքերով, Անկարան իրականացնում է նպատակային քաղաքականություն, որը ուղված է դեպի Թեհրան եւ Դամասկոս, ինչը տեղավորվում է այն ռազմավարության շրջանակների մեջ, որի հեղինակն է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Սակայն, չնայած թուրքական վերնախավի ջանքերին կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, Թուրքիայի եւ Իրանի միջեւ գոյություն ունեն ոչ միայն պատմական, այլ նաեւ ռազմաքաղաքական խնդիրներ, եւ ես չեմ կարծում, որ թուրք-իրանական հարաբերությունները դժվար թե երբեւէ դառնան դաշնակցային», - նշել է Սաֆրաստյանը: Խոսելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների վերաբերյալ, նա նշել է, որ Անկարան ցանկանում է ցույց տալԱրաբական աշխարհին իր հավատարմությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |