Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը մուտք են գործել ակտիվ փուլ 2 դեկտեմբերի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը մուտք են գործել ակտիվ փուլ, այդ մասին վկայում է մի շարք հանգամանքներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսաբյուջետային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով անփոփոխ է. Հայաստանը պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների, խելամիտ ժամկետներում: Մինասյանը ավելացրել է, որ 2009 թ-ն դեկտեմբերի 7-ն ավարտվում է այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի որոշում կայացնելու ժամկետը: «Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը դեկտեմբերի 1-ն եւս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հարցը չեն կապված իրար հետ», - ասել է Մինասյանը: Բացի այդ, նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում թուրքական գործընկերների հետ, նրա մոտ կարծիք ստեղծվեց, որ նախապայմանների հետ կապված հարցը ավելի շատ առաջընթաց է ակնկալում Թուրքիայի ԵՄ-ում անդամակցելու շուրջ բանակցություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |