Սլովակիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ: Նախարարները, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը, քննարկեցին բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի ակտիվացման եւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները:



Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:



Սլովակիայի արտգործնախարարը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը եւ իր երկրի աջակցությունը հայտնեց այդ գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---