Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2 դեկտեմբերի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց «Հատիսի» վերջին երեք հանդիպումների արդյունքները 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում` խմբային փուլում: Հունական «Աթինայկոսի» հետ հանդիպումն ավարտվեց հայ բասկետբոլիստուհիների պարտությամբ (105:54), բայց դրանից հետո «Հատիսը» հաղթանակ տարավ ռուսական «Չեւակատայի» (103:99) եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ (87:64):«Թուրքիայում մեզ լավ դիմավորեցին»,- նշեց Ռոստոմյանը` ավելացնելով, որ թուրքական թիմը «Հատիսից» նման խաղ չէր սպասում: «Արդեն յոթերորդ րոպեից հետո, երբ մենք հաշվով առջեւում էինք, մրցակիցը գիտակցեց մեր խաղի լրջությունը»,- ասաց Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը: Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, երբ թիմը դեռ նոր էր ձեւավորվել, ակումբի ղեկավարությունը ցանկանում էր պարզապես մեծ հաշվով չպարտվել, այժմ նրանք ցանկանում են հաղթահարել խմբային փուլը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանում «Հատիսը» կընդունի հունական «Աթինայկոսին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |