Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական նշանակություն կունենա տարածաշրջանի համար 2 դեկտեմբերի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ տեղաշարժը պայմանավորված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մի քանի հայտարարություններով այն մասին, որ եթե այս գործընթացն այսպես շարունակվի, ապա նրանք կնախընտրեն այդ հակամարտության ռազմական լուծումը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական նշանակություն կունենա ե'ւ Հայաստանի, ե'ւ Թուրքիայի, ե'ւ Ադրբեջանի համար, որը վերջապես կազատվի այն պատրանքներից, որով ղեկավարվում էր վերջին մի քանի տարիներին` Ղարաբաղյան հարցում իր դիրքերը ձեւավորելիս», - ասաց նա: Պատգամավորը նաեւ նշեց, որ այդ պատրանքների բացակայությունը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին «իրեն պատեպատ խփել», պարտադրելով ելույթ ունենալ կամ ղարաբաղյան հարցի ռազմական լուծման մասին, կամ ՀԱՊԿ-ում միջնորդավորված ելույթներով հանդես գալ: Այդ փնտրտուքները դեռ շարունակվելու են, սակայն այն այժմ կրում է հիշողության կորստի նշաններ, քանի որ Ադրբեջանի վերին ատյաններում հաճախ խոսում են այն մասին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում կարող են կրել այն բնույթը, ինչ-որ 20-րդ դարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |