Հայ-թուրքական երկխոսությունը նպաստում է Հայաստանում թուրքագիտության զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա գործընթացը արդիական է դարձրել Հայաստանում թուրքագիտության զարգացումը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



«Մենք պետք է օգտվենք քաղաքական գործընթացի մեզ ընձեռած հնարավորությունից` երկրում թուրքագիտությունը զարգացնելու համար», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:



Նա նաեւ նշեց, որ վերջին ժամանակներում Թուրքիայում նկատվում է Հայաստանի հանդեպ հետաքրքրություն: «Մի քանի տարի առաջ Թուրքիայի գլխավոր շտաբը կարգադրել էր, որ երկրում դասավանդեն հայերեն: Այսօր Թուրքիայում գործում են հայագիտության ամբիոններ, կան մասնագետներ», - ասաց թուրքագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---