Հունաստանի «Հայ Դատ» կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում 2 դեկտեմբերի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի «Հայ Դատ» կենտրոնական կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Ինչպես ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Բաքուն ստանձնել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում:«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու անպատասխանատու վարքը, նա նպատակ է հետապնդում լարված իրադրություն ստեղծել Հարավային Կովկասում: Բաքվի նման վարքը պարզապես ձախողում է միջազգային հանրության ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորման ձեռքբերմանը»,- ընդգծված է կոմիտեի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին կոչ են անում ուժեղացնել միջոցները միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության լուծմանը հասնելու համար, գրում է Azad Or թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |