Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայում հարվածեց «Մետալուրգի» հոբելյանական` 450-րդ գոլը 2 դեկտեմբերի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Օբոլոնի» հետ հանդիպման 24-րդ րոպեին Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայում հարվածեց «Մետալուրգի» հոբելյանական` 450-րդ գոլը: Այդպիսի քանակությամբ գնդակներ հարվածելու համար Դոնեցկի թիմի ֆուտբոլիստները 12,5 տարի են ծախսել: Այդ ընթացքում էլիտար դիվիզիոնում 366 հանդիպում է անցկացվել:«Մետալուրգի» կազմում դա 20-ամյա կիսապաշտպանի 6-րդ գոլն էր 14 հանդիպումների կտրվածքով: Իսկա ավելի վաղ Մխիթարյանի գոլը, որը նա հարվածեց «Դնեպրի» դարպասներին, դարձավ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի լավագույն գոլը հոկտեմբերի արդյունքներով: Հիշեցնենք, որ Մխիթարյանը 9 ֆուտբոլիստների հետ միասին հավակնում է 2009թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |