Նոր Նախիջեւանի հայկական համայնքը կհարգի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Ռոստովի շրջանի հայկական համայնքը սգո պատարագ կմատուցի 1988թ. Հայաստանում տեղի ունեցաշ Սպիտակի երկարաշարժի զոհերի հիշատակին: Այդ օրը սգո պատարագը կմատուցվի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական Եկեղեցում, հաղորդում է Նոր Նախիջեւանի հայկական համայնքի ներկայացուցիչը, հայտնում է miasin.ru-ն:



1988թ. դեկտեմբերի 7-ի (7.2 մագնիտուդով) տեղի ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի): Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք ու շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը` ամբողջովին ավերվեցին: 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերը հաշմանդամ դարձան, մոտ 514 հազար հոգի զրկվեց տանիքից: Ընդհանուր առմամբ, երկրաշարժը կլանեց Հայաստանի տարածքի 40%:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---