Սանքտ Պետերբուրգում կքննարկեն ՀԱՊԿ գործունեության իրավական հարցերը 2 դեկտեմբերի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Սանքտ Պետերբուրգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախաձեռնությամբ տեղի կունենա «ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորական համակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրնեը» թեմայով խորհրդաժողովը: «ՀԱՊԿ խորհրդարանական մասով կա խնդիրների մի շարք, որ անհապաղ լուծում է պահանջում: Մասնավորապես, այսօրվա դրությամբ ակտուալ է անդամ պետությունների օրենսդրությունների համադրումը անվտանգության ոլորտում` նպատակ ունենալով հեռանկարում նույնացնել բովանդակային մասը, Արագ արձագանքման հավաքական ուժերի արդյունավետ գործունեության համար հարկավոր է լրամշակել գոյություն ունեցող նորմատիվ ակտերն ինչպես միջազգային, այնպես էլ անդամ պետությունների մակարդակներով»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ն.Բորդյուժան այժմ էական է համարում, որ այդ խնդրների լուծմանը միանա ՀԱՊԿ ԽՎ-ն` ներգրավելով նաեւ ազգային խորհրդարաններն ու իրավական ծառայությունները: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հավաքական անվտանգության ուժերի եւ համակարգերի իրավական կանոնակարգման հարցերը, ՀԱՊԿ զորակազմի զինծառայողների նյութական ապահովման եւ այլ հարցեր: Միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների իշխանությունների օրենսդիր մարմինների եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ներկայացուցչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |