«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը մշակել է «Հայաստանի Դեղին Էջերի» բջջային հրատարակում 2 դեկտեմբերի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Լույս էտեսելբջջային հեռախոսներիհամար նախատեսված «Հայաստանի Դեղին էջեր» բջջային հրատարակումը: Այսուհետեւ Հայաստանիկազմակերպությունների մասին տեղեկությունները հասանելի են ոչ միայն «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուով, տեղեկագրքերով, վեբ-կայքով, CD-հրատարակումներով, այլեւ բջջային հրատարակումների միջոցով: Բջջային հրատարակման մեջ ներկայացված են տեղեկություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մոտ 3000 կազմակերպությունների մասին: Բջջային հրատարակումը տեղեկատվությունն օպերատիվ ստանալու լավագույն տարբերակն է, մասնավորապես լրագրողների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են դրսում կամ անընդհատ շարժման մեջ են: Բջջային հրատարակմանընդհանուր նկարագիրը -ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանումով -հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարել ընտրված կազմակերպությանը -եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն -թողարկվում է տարեկան 3 անգամ -ծավալը՝ 200 կԲ -ծրագիրն անվճար է Ծրագրից օգտվելիս ինտերնետ չի պահանջվում: Ծրագիրը կարելի էբեռնել www.spyur.am/mobile հասցեից: Վերջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է 2500-ից ավելի բեռնում: Բացի այդ, բջջային հրատարակումը ներառվում է «Սփյուռի» CD-հրատարակման մեջ, որը տարեկան թողարկվում է 10000 օրինակով: Բջջային հրատարակման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |