Ուժի մեջ է մտել ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը 2 դեկտեմբերի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը:Համաձայնագիրը 2008թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովի ժամանակ ստորագրվել է ՀԱՊԿ մեջ մտնող երկրների նախագահների կողմից: Փաստաթղթի համաձայն, կադրերի պատրաստումն իրականացվելու է ինչպես վճարովի, այնպես էլ նպաստային ու անհատույց հիմքի վրա: Ուսուցումը կարող է կազմակերպվել հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում առանձին, եւ ընդունող երկրի իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |