ՔԶԱԿ քննարկում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի իրականացման գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հաագայում մեկնարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության 14-րդ խորհրդաժողովը, որը ընթանալու է մինչեւ դեկտեմբերի 4-ը: Խորհրդաժողովում Հայաստանըներկայացնում էՔԶԱԿ-ումՀայաստանի մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: Լիագումար նիստից առաջ կայացած կարճատեւ զրույցի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը դեսպան Մկրտչյանին իր երախտագիտությունն է փոխանցել սեպտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ընդունելության եւ բովանդակալից քննարկումների համար: Խորհրդաժողովում ծավալուն հաշվետու ելույթով հանդես է եկել գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: Նա ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առաջիկա օրակարգային խնդիրները, կարեւորել է ՔԶԱԿ հնարավոր դերակատարությունը քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների կանխարգելման հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |