Քիշնեւում վերականգնվել եւ գործում է հայկական եկեղեցին 2 դեկտեմբերի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել Քիշնեւի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը չէր գործում արդեն 60 տարի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում պատմել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: «Հոկտեմբերի 24-ին եկեղեցու հարեւանությամբ մենք բացեցինք նաեւ «Արմենիա» մշակույթի կենտրոնը,-ասել է Վ.Գասպարյանը: Նա հաղորդել է նաեւ, որ բացվել է կիրակնօրյա դպրոց, որն արդեն 24 աշակերտ ունի եւ գործում է տարբեր տարիքային խմբերի համար: Դպրոցին անհրաժեշտ դասագրքերն ու նյութերը տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Նախատեսվում է նման դպրոցներ բացել նաեւ Մոլդովայի այլ մարզերում, ասել է Վ.Գասպարյանը` հավելելով, որ այսօր Մոլդովայում շուրջ 12 000 հայ է բնակվում: «Սակայն մեր հիմնական մտահոգությունը հայկական եկեղեցիների վիճակն է»,-ասել է Գասպարյանը` հավելելով, որ Քիշնեւում կա երկու գործող եկեղեցի, որոնք մեկական սպասավոր ունեն եւ հազվադեպ են այցելուներ ունենում: - ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |