Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը բարեգործական համերգներով հանդես կգա Երեւանում 3 դեկտեմբերի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Deep Purple-ի մենակատար Յան Գիլանը երկու բարեգործական համերգով հանդես կգա Երեւանում: Համերգները կանցնեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Համերգներից գոյացած հասույթը կօգտագործվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Յան Գիլանն ու մյուս երաժիշտներն եղան այդ դպրոցում եւ Երեւանում կայացած մամլո ասուլիսում խոստացան վերականգնել դպրոցը: Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ Գիլանը մտադիր է հանդես գալ Երեւանում Հայաստանի նվագախմբերից մեկի հետ: Ամենայն հավանականությամբ համերգներին կմասնակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Համերգի կազմակերպիչներն են «Մեդիամաքս» գործակալությունը եւ Վիվա-Սել ընկերությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |