ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալն եղել է Հայաստանի խաղաղապահ գումարտակում 3 դեկտեմբերի 2009 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերը, որըայցով գտնվում է Երեւանում, այցելել էՀայաստանի խաղաղապահ գումարտակ, որտեղ ծանոթացել է ՀՀ խաղաղապահ ուժերի կառուցվածքին ու գործունեությանը: «Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց այցելել խաղաղապահ գումարտակ: Հայաստանը մասնակցում է Իրաքի ու Կոսովոյի խաղաղապահ գործողություններին, եւ մենք անհամբեր սպասում ենք երբ է միանալու հայ խաղաղապահ զորակազմը Աֆղանստանի գործողություններին»,-ասել է նա: Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալի, Հայաստանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ նրա ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ամրապնդում է այդ գործընկերությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |