Ադրբեջանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը 3 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Իլհամ Ալիեւի հայտարարությունները հասցեագրված են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ միջազգային հանրությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Եթե Ադրբեջանը վճռի պատերազմ սկսել, նա տանուլ կտա: Հայկական զորքերը շատ ավելի լավ վիճակում են, քան ադրբեջանական զորքերը: Բաքուն դեռ 10-12 տարով ետ է մնում պատերազմին պատրաստ լինելուց, իսկ Երեւանն այսօր պատրաստվում է վաղվա օրվան»,-ասել է Կիրակոսյանը: Ընդ որում նա նշել է, որ վերջին գործընթացներն Ադրբեջանում կարող են խախտել կայունությունը տարածաշրջանում: «Ադրբեջանը մտադիր է Կորեայից ձեռք բերել ռազմական օդանավեր, գործարկել սեփական ռազմական արբանյակը: Մերձեցում է նկատվում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ դա կարող է նոր գործընթացների հանգեցնել Հարավային Կովկասում»,-ասել է հայ փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |