Հայ խաղաղապահները կմեկնեն Աֆղանստան ՀՀ ԱԺ որոշումից հետո 3 դեկտեմբերի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունվարին 40 հայ խաղաղապահներ կմեկնեն Գերմանիա, որտեղ վերապատրաստում կանցնեն Աֆղանստան տեղափոխվելուց առաջ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է ասել ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը: «Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների քանակն արդեն որոշված է: Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության որոշումը, խաղաղապահները, որոնց կազմում մոտոհրաձգայիններ են, կմեկնեն Գերմանիա, այնուհետեւ` Աֆղանստան»,-ասել է գնդապետը: Ըստ նրա, հայ խաղաղապահների առաքելությունն Աֆղանստանում կտեւեի 5-6 ամիս: «Քանի որ Աֆղանստան մեկնել ցանկացողների քանակը մեծ է, մենք ընտրում ենք լավագույններից լավագույններին»,-ասել է Սիմոնյանը: Աֆղանստանում հայ խաղաղապահները կմիանան Անվտանգության ապահովման միջազգային ուժերի առաքելությանը: Ինչպես նախկինում հաղորդել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, հայկական ուժերը չեն մասնակցի մարտական գործողություններին Աֆղանստանում, այլ կվերահսկեն անվտանգությունը Կունդուզի օդանավակայանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |