Մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա 3 դեկտեմբերի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ բեյրութահայ բարերարներ տեր եւ տիկին Կազանչյանների աջակցությամբ մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա:Այդ առիթով դեկտեմբերի 2-ին բարերարներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ավելի կարեւոր է ոչ թե նվիրատվության քանակը, այլ վերաբերմունքն ու սրտացավությունը: Իր հերթին Սարգիս Կազանչյանն իր երախտագիտությունն է հայտնել «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարին եւ Գագիկ Բեգլարյանին՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններին աջակցելու հնարավորություն ընձեռելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |