2010 թ. Հայաստանի պետբյուջեի հաստատագրված ընդհանուր եկամուտը 742 մլրդ դրամ է, իսկ ծախսերը` 935 մլրդ դրամ 3 դեկտեմբերի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. պետբյուջեի ընդհանուր եկամուտը, համաձայն հաստատագրված տվյալների, 742 մլրդ դրամ է` ընդդեմ նախնական ծրագրվող 676 մլրդ դրամի: Այս մասին կառավարական նիստի ժամանակ հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2010 թ. պետբյուջեի հաստատագրված նախագիծը: «Այսպիսով, պետբյուջեի եկամուտների ընդհանուր քանակը կավելանա 65 մլրդ դրամով», - նշեց նա: Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ եկամուտների ընդհանուր գումարի մեջ (742 մլրդ դրամ) հարկային մուտքերը կազմում են 570 մլրդ դրամ, ընդ որում` ՀՆԱ/հարկեր հարաբերությունը կազմում է 17,7% ընդդեմ 16,6% -ի, որոնք նախատեսված են պետբյուջեի նախագծի բազային տարբերակում: «Այստեղ մենք լուրջ փոփոխություններ ենք կատարում, ՀՆԱ/հարկեր հարաբերությունները հասցնելով այն մակարդակի, որը համապատասխանում է ինչպես կառավարության ծրագրերին, այնպես էլ միջազգային նորմերին», - ասաց նա: Ինչ վերաբերում է ընդհանուր ծախսերին, ապա 2010 թ. պետբյուջեի հաստատագրված նախագծի համաձայն, դրանք կավելանան 75 մլրդ դրամով եւ կկազմեն 935 մլրդ դրամ` ընդդեմ բազային 859 մլրդ դրամի: Երկրի գլխավոր ֆինանսիստն ավելացրեց, որ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայման համատեքստում փոխանակման կուրսի ճշտումներ են կատարվել, որոնք նույնպես արտացոլված են 2010 թ. պետբյուջեի նախագծում: Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2010 թ. պետբյուջեի բազային տարբերակում կատարված փոփոխություններին, որոնք մոտ ժամանակներում կուղարկվի ՀՀ ԱԺ` վերջնական հաստատման: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |