Հայաստանում ամանորյա տոները երկարաձգվել են մինչեւ հունվարի 10-ը 3 դեկտեմբերի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում կառավարությունը փոփոխություններ ներմուծեց «Հայաստանում տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, ինչի արդյունքում երկրի քաղաքացիները ամանորյա տոների շրջանում կհանգստանան մինչեւ 2010թ. հունվարի 10-ը: Այդ առիթով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ որոշումը շատ քաղաքացիների թույլ կտա կազմակերպել իրենց ձմեռային հանգիստն ամանորյա տոներին, քանի որ մինչ այդ ձմեռային տոները պաշտոնապես ընդամենը երկու օր էին կազմում: Նա նշեց, որ ներմուծված փոփոխությունների համաձայն, ոչ աշխատանքային են համարվում 7 օրեր, բայց քանի որ դրանց հանգստյան օրեր են հաջորդում, ապա արդյունքում այս տոնական օրերը կտեւեն մինչեւ հունվարի 10-ը: Տիգրան Սարգսյանն ավելացրեց նաեւ, որ այդ որոշումը համապատասխանում է միջազգային փորձառությանը: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցի շուրջ ՀՀ ԱԺ-ում լիակատար համաձայնություն ձեռք կբերվի, մասնավորապես, ընդդիմության հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |