ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար կստեղծվի հայ-ռուսական համատեղ ընկերություն 3 դեկտեմբերի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց հայ-ռուսական համատեղ ընկերություն ստեղծելու որոշումը, որը զբաղվելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ: Նոր ՓԲԸ-ն ստեղծվելու է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության համատեղ մասնակցությամբ` 50% - 50% հարաբերությամբ մասնաբաժիններով: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերի համաձայն, նոր ընկերության կանոնակարգված կապիտալը կազմելու է 60 մլն դրամ: «Հայկական կողմի կանոնակարգված կապիտալի մասնաբաժինը 30 մլն դրամի չափով պետք է ապահովվի Հայաստանի էներգետիկ ոլորտից ընկերության ստացվող եկամուտներով», - ասել է նա: Հայկական կողմի բաժնետոմսերը այդ նոր ստեղծվող ընկերությունում տնօրինելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նոր էներգաբլոկի հզորությունը կազմելու է 1060 ՄՎտ` 60 տարի օգտագործման ժամկետով, իսկ անվտանգության մակարդակը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |