Աբրահամի հետ մենամարտից հետո Թեյլորը դեռեւս կասկածում է` արժե՞ արդյոք շարունակել կարիերան 3 դեկտեմբերի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորի մարզիչ Օզել Նելսոնը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր սանը դեռեւս չի որոշել, մասնկացելու է «Super Six World Boxing Classic» մրցաշարի գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անդրե Ուորդի հետ մենամարտին, թե ոչ: Ըստ Նելսոնի, որոշումը կարող է կայացվել հաջորդ շաբաթվա սկզբին: Հոկտեմբերին իր վերջին մենամարտում Թեյլորին նոկաուտի ենթարկեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա): Մենամարտից հետո Թեյլորին տեղափոխեցին հիվանդանոց: Այդ հաղթանակի շնորհիվ Աբրահամը 3 միավորով գլխավորում է մրցաշարը: Վերջին երկու տարում Թեյլորին հետապնդում են անհաջողությունները` նա պարտվել է հինգից չորս մենամարտում, երեքում` նոկաուտով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |