Արձանագրությունների թերությունը գործընթացի ձախողման դեպքում իրավական հետեւանքների բացակայությունն է 3 դեկտեմբերի 2009 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրություններում մի շատ մեծ մինուս կա. դրանք վերջնական մշակված չեն: Եթե կողմերից մեկը խախտի Արձանագրություններով նախատեսված պայմանավորվածությունը, ապա դրա համար ոչ մի պատիժ նախատեսված չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, ոչինչ չի խանգարում Թուրքիային, որպեսզի նա բացի Հայաստանի հետ սահմանը եւ հջորդ օրը կրկին փակի:«Արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան 60 օր ունի, որպեսզի բացի սահմանը, բայց եթե նա չանի դա, իրավական առումով նրա հետ ոչինչ չի լինի: Սակայն, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կկորցնի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի վստահությունը»,- նշեց Գիրագոսյանը: Ռիչարդ Գիրագոսյանն ընդգծեց, որ եթե Անկարան արգելափակի գործընթացը, ապա Հայաստանին արժե վերանայել սեփական դիրքորոշումը առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Միգուցե եւ չարժե հրաժարվել նախապայմաններից»,- ընդգծեց Ռիչարդ Գիրագոսյանը: Նա արձանագրեց նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի լուծի Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |