Հունաստանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը 3 դեկտեմբերի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար ԷդվարդՆալբանդյանը հանդիպեց Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ:Նախարար ՆալբանդյանըՀունաստանի վարչապետին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Հունաստանի վարչապետն ասաց, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ: Վարչապետ Պապանդրեունեւ նախարարՆալբանդյանը քննարկեցին Հայաստանիեւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատեցին հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Զրուցակիցները մտքերփոխանակեցինԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |