Վաշինգտոնն Անկարայից լրացուցիչ զորքեր է պահանջում Աֆղանստան ուղարկելու համար 3 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը խնդրել է Անկարային Աֆղանստան ուղարկել լրացուցիչ զորքեր: Անկարայում կլոր սեղանին մասնակցելու ընթացքում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին: Նա հստակորեն հասկացրել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմից այդ առաջարկի վերաբերյալ պատասխանի է սպասում: «Մենք մեր բոլոր դաշնակիցներին խնդրել ենք լրացուցիչ զորքեր ուղարկել Աֆղանստանի բնակչությանը պաշտպանելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջան զինվորական լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու հարցը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում է լինելու, գրում է թուրքական Todays' Zaman թերթը: Նոյեմբերի ընթացքում Աֆղանստանում թուրքական զինվորական կազմը, որ գտնվում է ISAF-ի ենթակայության ներքո, ավելացել է 958 մարդով եւ ներկայում ընդգրկված է 1750 մարդ: Օրերս ԱՄՆ նախագահը հրապարակել է Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարությունը, որը ենթադրում է տարածաշրջան լրացուցիչ 30-հազարանոց կազմ ուղարկել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |