Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց Երեւան 3 դեկտեմբերի 2009 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլընդին ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ: Զրույցի ընթացքումքննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյաննու գլխավորքարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |