Հայաստանը պետք է իր ներդրումը կատարի միջազգային անվտանգության ամրապնդման գործում 3 դեկտեմբերի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին: Ողջունելով հյուրին` նախագահ Սարգսյանն ասաց. «Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա խորացմամբ: Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Մենք նաեւ չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը»: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ասաց, որ այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները: Նշելով, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին` նա ասել է, որ այսօր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում եւ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով: Նախագահ Սարգսյանը կարեւորեց միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում: Հանրապետության նախագահը եւ ամերիկյան վարչակազմի պաշտոնյան արդյունավետ գնահատեցին պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, իրականացված ծրագրերը եւ նշեցին, որ Հայաստանը լավագույնս է օգտագործել եղած հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն ասաց, որ տարիներ շարունակ ղեկավարելով Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, մասնակից է եղել այդ փոխգործակցության ձեւավորմանը, եւ կարծում է, որ այն զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |