Հայաստանի ու Կորեայի խորհրդարանները Փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրեցին 3 դեկտեմբերի 2009 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին պաշտոնական չորսօրյա այցով Կորեայում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հանդիպեց Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Հյոնգ-Օյի հետ: Հանդիպման ընթացքումպայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կհագեցնի: Հանդիպման վերջումՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանըեւԿորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյոնգ-Օն երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |