2010 թ. հայ խաղաղապահները կուղեւորվեն Աֆղանստան 5 դեկտեմբերի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանի անվտանգության աջակցության ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը, որին մասնակցում էր հայկական պատվիրակությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդման համաձայն, նիստի ընթացքում Արման Կիրակոսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշում է կայացրել Աֆղանստան ուղարկել զորախումբ: «Մենք մտադիր ենք մեր ավանդը ներդնել միջազգային անվտանգության եւ կայունության ապահովման գործում, հատկապես Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ձեւաչափում», - ասել է հայ դիվանագետը` շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը հայ խաղաղապահների ուղեւորման հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Հայ զինծառայողների մեկնումը Աֆղանստան նախատեսվում է 2010 թ. առաջին ամիսներին: Խորհրդի նիստին մասնակցում էին` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Աֆղանստանի եւ այլ երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք ներգրավված են (ISAF) ձեւաչափում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |