Թուրքիայում կարող են արգելել քրդամետ կուսակցությունը 5 դեկտեմբերի 2009 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կսկսի քրդամետ Դեմոկրատական հասարակության Կուսակցության (CDP) փակման մասին գործի լսումները: Մեղադրող կողմը պահանջում է արգելել կուսակցությունն այն պատճառով, որ կուսակցությունը «կենտրոնացել է մի գործունեության վրա, որը կարող է հանգեցնել պետության պառակտմանը»: Դատախազները պնդում են, որ CDP կապեր է ունեցել օրենքից դուրս հայտարարված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ խախտել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը: Մեղադրող կողմը պահանջում է նաեւ կուսակցության մոտ 220 անդամներին` ներառյալ կուսակցական ղեկավարությանը, արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Թուրքական օրենսդրության համաձայն, կուսակցությունը փակելու համար բավական է 11 դատավորներից 7-ի համաձայնությունը, գրում է Hurriyet Daily Newsը: CDP համակրում է PKK ահաբեկիչներին եւ թուրքական իշխանություններին կոչ է անում ոչ թուրքական ազգերի մշակութային իրավունքների ընդլայնման վերաբերյալ «Քրդական նախաձեռնության» իրականացման շրջանակներում երկխոսություն հաստատել ահաբեկչական կազմակերպության հետ: CDP հրաժարվում է նաեւ PKK-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել; իշխանությունների ուշադրությանը հաճախ է արժանացել կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հղված գովասանքների առիթով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |