Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումները շատ հարցերում նման են 5 դեկտեմբերի 2009 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշը : «Հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում ես արտահայտել եմ մեր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք գիտենք, որ այս գործընթացը բավականին բարդ է` պատմական իրադարձությունների պատճառով, սակայն մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում այդ հարցում», - ասաց ԱՄԷ ԱԳ ղեկավարը: Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադառնալով, Անվար Գարգաշն ասաց, որ Աբու Դաբին միջազգային իրավունքի շրջանակներում աջակցում է այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԱՄԷ ԱԳ պետնախարարը հայտնեց, որ բանակցություններում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: «Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր կարծիքները շատ հարցերում միանման են», - ասաց Ա. Գարգաշը: Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, ընդգծեց, որ արաբական կողմի հետ բանակցելիս, շոշափել են նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |