2010 թ. առաջին կեսին Քուվեյթում կբացվի Հայաստանի դեսպանատուն

PanARMENIAN.Net - Արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ չկա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ ղեկավարը:



«Արաբական երկրներում գործում է Հայաստանի ընդամենը 4 դեսպանատուն: 2010 թ. առաջին կեսին դեսպանատուն կբացենք Քուվեյթում: Հուսով եմ, որ 2010 թ. արաբական երկրներում կգործի արդեն 6 դեսպանատուն», - նշեց Էդվարդ Նալբանդյանը: Նա ավելացրեց նաեւ, որ մյուս տարի ծրագրել են Հայաստանի եւ ԱՄԷ պաշտոնատար անձանց երկկողմանի այցեր, այդ թվում նաեւ այցեր բարձր մակարդակով:
 Ուշագրավ
---