Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անցկացնել Լիոնում Euronews գրասենյակի դիմաց 6 դեկտեմբերի 2009 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ուսանողները ծրագրում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույց անցկացնել Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառն է դարձել Euronews հեռուստաալիքի` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութը, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող էր անվանել: Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` սպառնալով Euronews ղեկավարությանը, որ Ադրբեջանում կարող են այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ կապված խնդիրներ առաջանալ, հաղորդում է ԱՊԱ-ն: Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |