Հայաստանի` որպես էկոտուրիզմի պոտենցիալ կենտրոնի հնարավորությունը քննարկեցին Բուենոս-Այրեսում եւ Մոնտեվիդեոյում 6 դեկտեմբերի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Բուենոս-Այրեսում եւ Մոնտեվիդեոյում Համահայկական բարեգործական միության (AGBU) ներկայացուցչությունների նախաձեռնությամբ կայացավ լուսանկարների շնորհանդես, որոնցում Հայաստանը ներկայացված է որպես էկոտուրիզմի պոտենցիալ կենտրոն: Միջոցառման ընթացքում լուսանկարիչներ Մեթյու Կարանյանն ու Ռոբերտ Կուրկջյանը ներկայացրեցին հայկական պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքները:Լուսանկարիչները հավաքվածներին պատմեցին այն մասին, որ Սփյուռքը շարունակում է օգնել Հայաստանին ու Ղարաբաղի, ինչը շատ կարեւոր է երկու հայկական պետությունների համար: Նրանք ներկայացրեցին Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված քայլերը: Մեթյու Կարանյանն ու Ռոբերտ Կուրկջյանը նաեւ «Ուղեցույց դեպի քարերի այգի` Հայաստան եւ Ղարաբաղ» ուղեցույցի հեղինակներն են: Այդ ուղեցույցը 3 անգամ մրցանակ է ստացել որպես Լավագույն ազգային գիրք եւ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանին նվիրված ամենավաճառվող հրատարակություններից մեկն է եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |