11 ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 18776-ով 7 դեկտեմբերի 2009 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 592731 բաժանորդ:Ընթացիկ տարվա առաջին տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 18776-ով, որից 3312-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ցուցանիշն է անցած տասնմեկ ամիսների արդյունքներով, ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել են 226291 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 13541-ը՝ նոյեմբեր ամսին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |