2009 թ-ի վերջին Շիրակի մարզը 50%-ով գազաֆիկացված կլինի 7 դեկտեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը Շիրակի մարզ իր այցի շրջանակներում մասնակցեց 21 բնակավայրի գազաֆիկացման եւ գազամատակարարման ծրագրի ավարտման պաշտոնական արարողությանը:Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքերով, մինչեւ 2009 թ-ի վերջը մարզում կգազաֆիկացվի 59 համայնք, ինչը թույլ կտա 50%-ով ապահովել Շիրակի մարզի գազաֆիկացման մակարդակը: Նա նշել է, որ դա կլուծի երկու հարց` առաջինը կթեթեւացնի առօրյա գազի օգտագործման խնդիրները, եւ կլուծվեն սոցիալական օբյեկտների ջեռուցման հարցերը: Ընթացիկ տարում Շիրակի մարզի 25 համայնքներում գազով ապահովող համակարգերի կառուցման աշխատանքներ էին տարվում, ընդ որում 21 համայնքներում շինարարական աշխատանքները արդեն ավարտվել են, իսկ մնացած 4-մ կավարտվեն մինչեւ 2009 տարվա վերջ: «Հայաստանի մարզերի տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզում ընդհանուր առմամբ կգազաֆիկացվի 119 համայնք, իսկ գազի սպառողների թիվը կկազմի 21.000: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |