Հայաստանն ու Բոսնիան մտադիր են զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները 7 դեկտեմբերի 2009 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի դեսպան Ժելկո Յանետովիչը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Շնորհավորելով դեսպան Յանետովիչին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով` փոխնախարար Ղազինյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |