LA Times. Օբամա-Էրդողան հանդիպմանը կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը 7 դեկտեմբերի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կանդրադառնան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ամերիկայի հայ համայնքին հղված ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին:Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը, Բարաք Օբաման խախտեց իր խոստումը, որը տվել էր ԱՄՆ հայ համայնքին նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ 1915թ. իրադարձությունները աշխարհի շատ գիտնականների կողմից ընդունված Հայոց ցեղասպանություն չանվանեց: Թերթը նշում է նաեւ, որ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, թե այդ խնդիրը շատ զգայուն հարց է, որը կարող է արգելքներ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար եւ խանգարել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը: «Անհասկանալի է մնում, թե ապագայում ինչ կնախաձեռնի Վաշինգտոնը, եթե հայ-թուրքական երկխոսության մեջ ամեն ինչ հարթ չընթանա»,- գրում է հոդվածի հեղինակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |