Հայաստանում գրիպի համաճարակի կանխման նպատակով դեկտեմբերի 8-19 կփակվեն դպրոցներն ու մանկապարտեզները 7 դեկտեմբերի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների փակման մասին: Փաստաթուղթը ստորագրելիս Աշոտյանը հիմք է ընդունել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկը:ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կփակվեն բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` անկախ կազմակերպաիրավական ձեւից: Օրերս Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը գրիպի համաճարակը կանխելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները փակելու մասին առաջարկով դիմեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |