Հունվարի 22-ին Վրաստանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ լինել

PanARMENIAN.Net - 2010թ. հունվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) անդամ լինել: Այդ մասին հայտնեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: «ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մեխանիզմներին համապատասխան, Վրաստանի` վեհաժողովից դուրս գալու մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի այդ հայտարարության` կազմակերպություն ուղարկվելուց վեց ամիս անց»,- նշեց նա:



Ավելի վաղ ԱՊՀ քարտուղար Սերգեյ Լեբեդեւն ընդգծել էր, որ Վրաստանի ելքն ԱՊՀ-ից ավելի շատ կվնասի Թբիլիսիին, քան ինքնին կազմակերպությանը:



ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը հաղորդեց, որ Վրաստանը մտադիր է մնալ 75 պայմանագրերում ու համաձայնագրերում, այդ թվում այնպիսի կարեւոր, ինչպիսիք են ազատ առեւտրի գոտին, հաղորդում է Georgiatimes.info-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---