Ստեփան Սաֆարյան. Ադրբեջանը ձգտում է արգելափակել ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց 7 դեկտեմբերի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարների կոմիտեի գագաթնաժողովի շրջանակներում Մինսկի խմբի անդամ 5 երկրների արտգործնախարարները հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ Արցախյան խնդրի կարգավորման հայտնի երեք` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին ավելացել է նաեւ ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը: «Արդեն պարզ է, որ Ադրբեջանն այն օգտագործելու է իբրեւ բանակցություններին ԼՂ-մասնակցությունը իմաստազրկելու եւ ադրբեջանական համայնքի համահավասար մասնակցությունը ապահովող քայլ: Այսքանից հետո դժվար է աթենքյան հանդիպումն առաջընթաց գնահատել, եթե մադրիդյան սկզբունքներում ոչ միայն չեն վերացել մեզ համար անընդունելի զիջումները, այլեւ ի հայտ է եկել բանակցային սեղանի շուրջ Արցախի լիարժեք վերադարձը վտանգող դրույթ»,-ասվում է հայտարարության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |