ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Թուրքիան սկսել է Աֆղանստան ուղարկել իր խաղաղարական ջոկատները: Ինչպես տեղեկացնում է Անաթոլյան տեղեկատվական գործակալությունը, պաշտոնական Անկարան հայտնել է, որ կտրամադրի 260 զինվոր եւ պատրաստակամություն է հայտնել գլխավորել խաղաղարական ստորաբաժանումները, Մեծ Բրիտանիայի հրամանատարության երեքամսյա ժամկետի ավարտից հետո: Միեւնույն ժամանակ, երկրի վերականգնման, ազգային բանակի ստեղծման եւ պատրաստման, ոստիկանական համակարգի կազմավորման համար Անկարան առաջարկել է Քաբուլի նոր կառավարությանը օգնություն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---