ԲԱՔՎՒ ԶԼՄ-ՆԵՐԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԵՒՍ ՄԵԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին մոտակա օրերում եւս մեկ վիրահատություն կարվի: Այդ մասին տեղեկացնում է Բաքվում հրապարակվող «Հուրրիեթ» թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը: Ենթադրվում է, որ վիրահատությունը կկատարվի փետրվարի 25-ից հետո: Թերթի տվյալներով, փետրվարի 14-ին Կլիվլենդում կատարված վիրահատությունը շատ ծանր է անցել եւ Հեյդար Ալիեւը արդեն հայտնել է իր կտակը մերձավորներին: Միեւնույն ժամանակ, երեկ կայացել է Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցը ադրբեջանական խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի հետ: Տեղեկացնելով զրույցի մանրամասները` Ալեսկերովը չի հիշատակել նախագահի ինքնազգացողության մասին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---