2009 թվականի ինն ամիսներին կոռուպցիայի փաստով Հայաստանում 307 քրեական գործ է հարուցվել 9 դեկտեմբերի 2009 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի ինն ամիսներին կոռուպցիայի փաստով Հայաստանում 307 քրեական գործ է հարուցվել, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-րդ խորհրդաժողովի ընթացքում: Ընդ որում, նրա խոսքերով, 2007 թվականին կոռոիպցիայի փաստով հարուցվել էր 69 քրեական գործ, ապա 2008-ին` այդ թիվն աճեց, հասնելով 390-ի: Ինչպես նշել է գլխավոր դատախազը, դատախազությունում անցկացրած բարեփոխումների արդյունքում երկրում ստեղծվեցին հատուկ քննչական ծառայություններ, որոնք անմիջականորեն զբաղվում են կոռուպցիայի փաստերի բացահայտմամբ, այդ թվում այն գործերի, որոնք կապված են բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության հետ: Բացի այդ, 2008թ, ի վեր գլխավոր դատախազությունը տարեկան երկու անգամ խորհրդակցություններ է անցկացնում ե երկրի բոլոր մարզերի նմանատիպ ստորաբաժանումների հետ: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ անմիջական պայքարին, ապա, ըստ Աղվան Հովսեփյանի, հարկավոր է անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ «մարդուն պատժելն ավելի դյուրին է, քան խնդիրը վերացնելը», ինչին էլ պետք է ուղղվեն ինչպես օրենսդիր ու գործադիր, այնպես էլ իրավապահ մարմինների, նաեւ հանրության համատեղ ջանքերը, եւ «առաջին հերթին հարկավոր է սկսել սեփական անձից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |