Հայաստանի տարածքում լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների իրականացման տասը լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, վեց լիցենզիայի գործողությունը կասեցվել է եւ յոթ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից:



Հաշվետու ժամանակահատվածում աուդիտ իրականանող անձանցից գանձվել է նա- 1 մլն. 250.000 դրամի չափով տուգանք:



2009 թվականիհունվար-նոյեմբերամիսների ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 7 մլն 77800 դրամի չափով պետական տուրք, որից 6.776.300 դրամը` աուդիտորական կազմակերպություններից եւ 301.500 դրամը` անհատ աուդիտորներից:



Դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---