Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին 9 դեկտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին, հաղորդում է Trend-ը` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովին:«Նախքան Նոր տարին չափազանց քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ` մենք չենք հասցնի մինչեւ դեկտեմբերի վերջը նախապատրաստել նախագահների հանդիպումը»,- նշեց Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդեց նաեւ, որ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընթացիկ շաբաթվա ընթացքում կայցելեն Ադրբեջան ու Հայաստան: «Հանդիպումների ընթացքում կողմերի հետ կշարունակվեն Մադրիդյան սկզբունքների նորացված խմբագրության շուրջ քննարկումները»,- ասաց Մերզլյակովը: Ալիեւի եւ Սարգսյանի վերջին հանդիպումը, որի արդյունքները երկու կողմերը դրական գնահատեցին, կայացավ նոյեմբերի 22-ին Մյունխենում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |